Արտաքին 4 տարի առաջ - 13:39 26-07-2022

Financial Times. Սիրիայում թուրքերի ռազմական օպերացիա հավանականությունը նվազել է

«Financial Times» պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակվել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության մասին, գրում է ermenihaber-ը։

Պարբերականը գրում է, որ ըստ արևմտյան դիվանագետների` հիմա նվազել է հավանականությունը, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում կիրականացնի նոր ռազմական օպերացիա՝ չնայած թուրքական կողմն իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիսի մի մասը:

Ըստ նրանց՝ դրան նպաստեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հայտարարությունները, որոնք բացահայտորեն դեմ արտահայտվեցին Անկարայի ծրագրերին կապված Սիրիայի հետ:

Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, ինչպես և Օսմանյան կայսրությունը, փորձում է ներկայություն ունենալ արաբական աշխարհում և այս առումով թուրքական ներկայությունը Սիրիայի հյուսիսիում դրա վառ ապացույցն է:

Նշվում է, որ թուրքական ներկայությունը արաբական աշխարհում կարող է ավելի մեծանալ, քանի որ Թուրքիայի նախագահը վերջին ամիսներին անընդհատ հայտարարում է, որ իրենք պատրաստվում են Սիրիայի հյուսիսում ռազմագործողություն իրականացնել և Անկարայի գլխավոր թիրախներն են Մանբիչ ու Թել Ռըֆաթ քաղաքներ:

Նաև նշվում է, որ տեղի թուրքամետ բնակիչներն էլ դեմ չեն, որ Թուրքիան մեծացնի իր ազդեցությունը Սիրիայում: Եվ դրա վառ ապացույցն է Սիրիայի հյուսիսում ապրող բնակիչներից մեկը խոսքը։

«Թուրքիան մեր միակ տարբերակն է, եթե Անկարան հետ քաշվի, ապա նրա տեղը կգան Ռուսաստանն ու Սիրիայի կառավարական ուժերը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով