Ավելին 4 տարի առաջ - 15:36 25-07-2022

Գենետիկները թեյի տոպրակներում հարյուրավոր միջատների ԴՆԹ են գտել

Թեյի տոպրակները միջատների մնացորդներ են պարունակում, դրանք հայտնաբերել են Տրիերի համալսարանի գենետիկները: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է «Biology Letters» ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են թեյի մի քանի տեսակներ, այդ թվում՝ սև, կանաչ, անանուխի և երիցուկի համերով: Օգտագործելով հատուկ ԴՆԹ անալիզ՝ գենետիկները ստուգել են թեյի տոպրակների տերևները ԴՆԹ-ի ամենափոքր օտար մնացորդների առկայության համար: Ընդհանուր առմամբ, փորձի ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 1200 հոդվածոտանիների հետքեր։

Օրինակ՝ անանուխի թեյը պարունակում էր ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան շրջանում ապրող միջատների ԴՆԹ, մինչդեռ կանաչ թեյը՝ Արևելյան Ասիայում տարածված հոդվածոտանիների ԴՆԹ:

Գիտնականների կարծիքով՝ միջատների ԴՆԹ-ն կազմում է թեյի տերևների միայն 0.1%-ը, մնացած 99.9%-ը բույսերի ԴՆԹ-ն է։ Ըստ գենետիկների՝ թեյի մեջ միջատների մնացորդների առկայությունը վկայում է տերևների վրա թունաքիմիկատների բացակայության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»