Ներքին 1 տարի առաջ - 17:30 23-06-2025

40 հազարով հարձակվել էին․ «Միջատների բանակը» գրոհել է Շողակն գյուղի վրա

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, թե Արագածոտնի մարզի Շողակն գյուղը ենթարկվել է անհայտ միջատների հարձակումների։ Oragir.News-ը կապ հաստատեց գյուղի վարչական ղեկավար Սմբատ Բաղդասարյանի հետ, ով հաստատեց՝ խնդիրը լուրջ է, բայց խուճապի կարիք չկա։

Բաղդասարյանի խոսքով՝ այս միջատները նախկինում էլ են եղել, բայց նման քանակով՝ վերջին անգամ մոտ 20 տարի առաջ։

«Այս տարի հանկարծ իջան լեռներից՝ 30-40 հազարով։ Սև, մոխրագույն ու կանաչ գույնի են։ Մեր օգտագործած միջատասպան նյութերը դրանց վրա չեն ազդում»,- նշեց նա։

Թեև միջատները մեծ վնաս չեն հասցրել մարդկանց առողջությանը՝ ուղղակի վախեցրել են իրենց զանգվածային ներկայությամբ, որոշ մշակաբույսեր, հատկապես լոլիկը, վնասվել են։ Գյուղացիները փոխհատուցում չեն ստացել, քանի որ ընդհանուր վնասը դեռ համարվել է չափավոր։

Խնդիրը լուծելու նպատակով դիմել են կառավարությանը, մարզպետարանին և էկոնոմիկայի նախարարությանը։ Պաշտոնյաները այցելել են գյուղ, տրամադրել են որոշ քանակությամբ դեղամիջոց պաշտպանվելու համար։

«Հիմա սպասում ենք ճիշտ պահին՝ աշնանը կամ վաղ գարնանը, երբ նորից կսկսեն ակտիվանալ, որ այն ժամանակ վնասազերծենք։ Չենք շտապում, որ մեղվապահներին չվնասենք»,- հավելեց Բաղդասարյանը։

Ըստ գյուղապետի՝ միջատների «ջախջախիչ բանակն» այս պահին պասիվացել է և մոտակա օրերին, հավանաբար, ամբողջությամբ կվերանա։ Նա նաև նշեց, որ իրենց գյուղը միակը չէ, որ այս հարձակմանն է ենթարկվել, վնասատուները գրոհել են նաև հարևան Մռավյան գյուղը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան