Ավելին 4 տարի առաջ - 14:57 23-07-2022

Ջոլին շահել է Փիթի դեմ դատը Ֆրանսիայում գինեգործարանի գործով

Անջելինա Ջոլին շահել է Բրեդ Փիթի դեմ դատը՝ իրենց ընդհանուր ֆրանսիական «Chateau Miraval» գինեգործարանի գործով։

Վարդագույն գինու արտադրությամբ զբաղվող հայտնի գինեգործարանը զույգը ձեռք է բերել 2008 թվականին, երբ նրանք բնակություն են հաստատել ոչ հեռվում տեղակայված ամրոցում։ 2014 թվականին հենց այնտեղ է կայացել դերասանների հարսանեկան արարողությունը։ Սակայն ամուսնալուծությունից հետո Անջելինան գինեգործարանի իր մասը վաճառել է ռուս գործարար Յուրի Շեֆլերին։ Նախկին կնոջ այս որոշման հետ Փիթը չի համաձայնել, և 2022 թվականի փետրվարին դատարանի միջոցով պահանջել է անվավեր ճանաչել դերասանուհու բաժնեմասի վաճառքի փաստը։

Page Six-ը հայտնում է, որ վերջին նիստում դերասանուհու փաստաբանները միջնորդել են, որ Փիթի թիմը դատարանին ներկայացնի փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրա դիրքորոշումը Ջոլիի կողմից գինեգործարանի իր կեսը վաճառելու անօրինականության վերաբերյալ: Դերասանի ներկայացուցիչները հասել են այն բանին, որ դատարանը մերժել է փաստաթղթերի վերաբերյալ Ջոլիի դիմումը, սակայն Լոս Անջելեսի դատավորը վճռել է, որ դերասանը և նրա գործընկերները այնուամենայնիվ պարտավոր են դրանք փոխանցել հակառակ կողմի փաստաբաններին։

Այսպիսով, դերասանի հարցադրումը մերժվել է, և նա չի կարողանա շարունակել վիճարկել Ջոլիին նախկինում պատկանող բիզնեսի բաժնեմասի վաճառքի փաստը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»