Ներքին 4 տարի առաջ - 11:26 23-07-2022

Արցախի վանական համալիրի տարածքը մաքրելու ընթացքում հայտնաբերվել են մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ արձանագրություններով


Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ հուլիսի 21-ին Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվեց մաքրապատման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՍԵ Արցախի թեմի ֆեյսբուքյան էջից։


Օրհնաբեր այս գործողությունը ի կատար ածվեց Արցախի թեմի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների համատեղ ջանքերով և Տիկին Վիրջինիա Դևիսի ու SAVE ARMENIAN MONUMENTS (SAM) կազմակերպության հովանավորությամբ։ Աշխատանքը իրականացվեց արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի կազմակերպմամբ ու ներկայությամբ։ Իրենց աջակցությունն ու ներկայությունն ապահովեցին նաև Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեշնորհ սարկավագները։ Մշտապես Արցախի կողքին կանգնած հարգարժան դոկտոր Մարինե Մխիթարյան-Լազարիդուն թե՛ կազմակերպչական և թե՛ աջակցության առումով նույնպես մասնակիցը դարձավ այս սուրբ գործին։ Մաքրապատմանը միացան նաև Հացի գյուղի երիտասարդները՝ գյուղապետի գլխավորությամբ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես նպաստեցին աշխատանքներին։ Հոգևորականաց դասի առաջնորդությամբ՝ ներկաները աղոթքով սկսեցին բարեկարգման աշխատանքները։

Վանական համալիրի տարածքը բուսածածկույթից ու հողածածկույթից մաքրելու ընթացքում բացահայտվեց մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով