Մամուլ 4 տարի առաջ - 09:00 23-07-2022

Արձակուրդն էլ են տրամադրում ընտրովի ու... քաղաքական կողմնորոշումից ելնելով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արձակուրդային այս փուլում բավական հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում պետական կառավարման համակարգում։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ գրեթե բոլոր գերատեսչություններում աշխատակիցներին ամառային այս սեզոնին արձակուրդ են տրամադրում ընտրովի՝ ըստ ղեկավարության ցանկության ու ըստ... քաղաքական կողմնորոշումների։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք աշխատակիցների բաց տեքստով ասել են, թե «վերևներից» ցուցում է տրված ամռան ընթացքում արձակուրդների սահմանափակումներ իրականացնել՝ աշխատանքի մեծ ծավալի պատճառաբանությամբ: Հասկանալի է, սակայն, որ խոսքը բոլորի մասին չէ: Ինչպես բոլոր հարցերում, այս դեպքում էլ ներկա իշխանության դեպքում առկա է ընդգծված «սորտավորում»:
Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե արդեն մի քանի շաբաթ է՝ զեկուցագիր է ներկայացրել, որպեսզի տրամադրվի հերթական արձակուրդ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Թերթի տեղեկություններով, պետական կառավարման համակարգում արձակուրդն էլ են տրամադրում ըստ ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցների «սև» ցուցակների, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնել: Նրանց ուղիղ տեքստով կամ «նամյոկներով» հասկացնում են, որ իրենք արձակուրդ կարող են գնալ աշնան վերջին կամ ձմռանը, իսկ հիմա արձակուրդ կստանան «արտոնյալները», այսինքն՝ քպականներն ու իշխանությունների հանդեպ լոյալները» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի