Մամուլ 4 տարի առաջ - 08:10 23-07-2022

Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի։ Սրանով է պայմանավորված, որ նա վարչապետից մի քանի անգամ ավելի ակտիվ է՝ հանդիպումներ է ունենում եւ կառավարության կայքը ողողել է սեփական հանդիպումների մասին լուրերով ու լուսանկարներով։ Տպավորություն է, թե պետության թիվ մեկ եւ հատկապես` աշխատող պաշտոնյան ինքն է։ Երեկ էլ կառավարության պաշտոնական էջով հաղորդեցին, որ նա «ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին»:

Նման տեքստ ՀՀ նախագահի կամ վարչապետի մասին են սովորաբար տարածում. «Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակին եւ հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր»։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ «թեժ աշնանն» ընդառաջ, Փաշինյանը որոշել է կառավարությունում փոխատեղումներ անել: Թերեւս, Հարությունյանը հույս ունի, որ իրականություն կդառնա իր երազանքը։ Դե, իսկ աշխատակազմի ղեկավարի աթոռին հավակնում է նրա տեղակալը, որի հիմնական աշխատանքն իշխանական մամուլը եւ ֆեյքերին կառավարելն է:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան