Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:00 22-07-2022

Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն, ընդդիմությունն ու Նիկոլ Փաշինյանը

Օրերս Սուպեր Սաքոյի բացօթյա համերգին այնքան մարդ է ներկա եղել, որ հնարավոր չէ հավաքել ո՛չ ընդդիմության հանրահավաքներին, ո՛չ էլ վարչական ռեսուրս օգտագործած Փաշինյանի քարոզարշավին: Ֆեյսբուքում նույնիսկ հումորային գրառումներ են անում՝ «Սուպեր Սաքո՜, վարչապետ»: Ոմանց նման բազմամարդ համերգը հրճվանք է պատճառել, ոմանց զայրացրել են Սուպեր Սաքոյի ունկնդիրները: Բանը հասել է «Առանց Սուպեր Սաքո Հայաստան» տրամադրություններին:

Ինքս այդ ռեփերի երկրպագուն չեմ, ոչ էլ նրա հետ զուգերգ ունեցած Սպիտակցի Հայկոյի, թեև գիտեմ, որ նրանց համատեղ կլկլոցը 254 մլն դիտում ունի YouTube-ում եւ շատ ընդունված է արաբական երկրներում ու Թուրքիայում: Ի՞նչ անեն այդ մարդիկ, երբ Հայաստանում պետական մակարդակով բարձրորակ երաժշտություն չի քարոզվում: Մեր բոլորի վճարած հարկերով ապրող Հանրայինը արժեքներ քարոզելու փոխարեն Նիկոլ ու սերիալ է քարոզում: Կարծեմ վարչապետի ու նրա շրջապատի սրտի երգիչը Հրագն էր, հիմա էլ ասում են՝ Սպիտակցի Հայկոյին են հավանել ու անգամ առաջարկել սեպտեմբերի 21-ին ելույթ ունենալ:

Իբրեւ կռվան ԿԳՄՍ նախարարությունը կարող է մատնանշել այն փաստը, որ Երեւանի պետկոնսերվատորիան կիսատ թողած Սպիտակցի Հայկոյի դասախոսներից մեկը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանն է եղել: Կամ կարող են նույնիսկ համերգից հետո «սուր» թափահարել, ինչպես Հիսուսի արձանի համար՝ Հատիսի սեփականաշնորհված լանջի դեպքում:

Ցավոք, այսօր Հայաստանում մեծամասնություն են կազմում «Մենք բոլորս Սուպեր Սաքո ենք» մտայնության կրողները: Բա գիտեք՝ 680 հազար հոգի ինչո՞ւ ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ եթե Հայաստանում լիներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Մոցարտի ու Լիստի 680 հազար երկրպագու, հաստատ մենք այլ իրականություն կունենայինք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով