Արտաքին 4 տարի առաջ - 09:14 22-07-2022

Թուրքիան ուկրաինական հացահատիկի արտահանման վերականգնման մասին համաձայնագիր կստորագրի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ ուրբաթ օրը Ստամբուլում համաձայնագիր կստորագրվի ուկրաինական հացահատիկի արտահանման վերականգնման մասին։

«Հացահատիկի արտահանման համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին կմասնակցեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, տեղի կունենա ուրբաթ օրը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի [ներկայացուցիչների] մասնակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գուտերեշի գրասենյակը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուրբաթ օրը թռչում է Թուրքիա, սակայն կազմակերպության խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը ասել է, որ ՄԱԿ-ը լիովին վստահ չէ, որ պայմանագիրը կկնքվի:

«Իրավիճակը մի փոքր անորոշ է մնում, ուստի չեմ կարող ասել, թե երբ ինչ-որ բան կստորագրվի, մենք դեռ բոլոր հարցերի շուրջ չենք պայմանավորվել»,- ասել է նա։

Հինգշաբթի օրը Անկարան հայտարարել է, որ իր միջնորդությամբ հաջողվել է համաձայնության գալ ՄԱԿ-ի հովանավորությամբ արտահանումը վերսկսելու ծրագրի շուրջ:

Այժմ Ուկրաինան հացահատիկ է արտահանում Դանուբի նավահանգիստներով և ցամաքով, սակայն այդ ուղիները թույլ են տալիս արտահանել նախապատերազմյան ծավալների միայն մի փոքր մասը: Փետրվարի 24-ի ներխուժումից հետո Սև ծովի ուկրաինական նավահանգիստները, հիմնականում Օդեսան և Նիկոլաևը, արգելափակվեցին, իսկ Ազովի ծովի նավահանգիստները գրավվեցին Ռուսաստանի կողմից:
Ըստ արեւմտյան փորձագետների՝ Օդեսայում և դրա շրջակայքում մոտ 20 մլն տոննա հացահատիկ է կուտակվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան