Արտաքին 4 տարի առաջ - 17:06 21-07-2022

Ռուսաստանը ծրագրում է սեպտեմբերի կեսերին բռնակցել Ուկրաինայի տարածքի 1/5 մասը. Bloomberg

Կրեմլը ծրագրում է սեպտեմբերի կեսերին հանրաքվե անցկացնել Ուկրաինայի գրավված տարածքների միացման հարցով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Քվեարկությունը, պարբերականի տվյալներով, պետք է տեղի ունենա Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։ Դրա նախապատրաստմամբ զբաղվելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ արդեն օկուպացված տարածքների բռնակցման հետ մեկտեղ միացման են ենթարկվելու նաև այն մարզերը, որոնք ռուսական բանակը կգրավի մինչև սեպտեմբեր մնացած ժամանակահատվածում։

Եթե ​​Ռուսաստանին հաջողվի բռնակցել Կիևի կողմից չվերահսկվող բոլոր տարածքները, Ուկրաինան կզրկվի իր տարածքի մոտ մեկ հինգերորդ մասից, ներառյալ ցամաքային հաղորդակցությունը Ղրիմի հետ և ուկրաինական արտահանման համար առանցքային տրանսպորտային երթուղիները Սև ծովում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան