Արտաքին 4 տարի առաջ - 19:49 06-02-2022

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է բռնակցել Դոնբասը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի աշխատանքը կդադարեցվի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Այս մասին նա հայտարարել է NBC-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է փորձել նաև «բռնակցել Դոնբասը»։

«ՌԴ-ի գործողությունները կարող են տարբեր լինել, ներառյալ բռնազավթված տարածքների բռնակցումը, խոսքը արևելյան Ուկրաինայի տարածքների՝ Դոնբասի մասին է»,- ասել է նա:

Սալիվանի կարծիքով, «իրավիճակի սրում և ներխուժում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով