Արտաքին 4 տարի առաջ - 15:57 20-07-2022

Կրեմլը պատրաստվում է բռնակցել Ուկրաինայի զգալի մասը. Սպիտակ տուն

Ռուսաստանը Ուկրաինայի զգալի մասի բռնակցման համար «հիմք է դնում», երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Վկայակոչելով ԱՄՆ հետախուզության տվյալները՝ Քիրբին նախազգուշացրել է, որ ռուսական իշխանությունները մտադիր են Խերսոնի, Զապորոժիեի շուրջ տարածքը և ամբողջ Դոնբասը հայտարարել Ռուսաստանի տարածքի մաս։ Նա Ուկրաինա ներխուժման ժամանակ գրավված տարածքներում Մոսկվայի գործողությունները համեմատել է Ղրիմում տեղի ունեցածի հետ։

«Ռուսաստանն արդեն ապօրինի պաշտոնատար անձանց է նշանակել Ուկրաինայի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում: Առաջին հերթին այդ մարդիկ կեղծ հանրաքվեներ են անցկացնելու, այնուհետև Ռուսաստանը կօգտվի այդ հանրաքվեներից, որպեսզի փորձի բռնակցել Ուկրաինայի ինքնիշխան տարածքը»,- հայտարարել է Քիրբին:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանի մտադրությունների մասին նախկին ենթադրությունները հաստատում են հետախուզական տվյալները, որոնց համաձայն՝ բռնակցման ուղղությամբ ջանքերը դառնում են «ավելի համաձայնեցված և ավելի ռազմավարական»:

«Տարածքը ուժով բռնակցելու փորձը կլինի ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում, և այն չի մնա անպատիժ»,- նախազգուշացրել է Քիրբին։ Նա հայտարարել է, որ Կրեմլի դեմ կսահմանվեն նոր կոշտ պատժամիջոցներ։ Առաջիկա օրերին կհայտարարվի Ուկրաինային HIMARS համազարկային կրակի համակարգեր ուղարկելու մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով