Մամուլ 4 տարի առաջ - 08:01 21-07-2022

Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը․ ով է գնորդը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը, որը գտնվում է Երեւանի ամենաթանկ՝ Աբովյան փողոցում, Բժշկական համալսարանի հարեւանությամբ։ Նույնիսկ գնորդի մասին է խոսվում։ Որոշ տեղեկություններով՝ հավակնորդն իշխանական նորահայտ լրատվամիջոցներից մեկն է՝ Tiv1.am-ը, որն «Արմնյուզի» տեղի համար մրցույթում պարտվեց «Բուն TV»-ին։

Շենքի վաճառքի համար հայտարարվել է աճուրդ, նախնական գին է սահմանվել 1,4 մլրդ ՀՀ դրամը։ Սակայն 1200 քառակուսի մետր տարածք ընդգրկող շենքի համար դա շատ էժան գին է։ Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին՝ կառավարության վերջին նիստում, որոշում կայացվեց լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ վաճառել շենքը։ TV-ի տնօրեն Էդգար Բաբայանին հարցրինք՝ այդ տարածքը գնելու մտադրություն ունե՞ք։

«Եկեք չմեկնաբանեմ այդ լուրը։ Տարածքն ընդլայնելու պլաններ կան, եւ մի քանի տարածքներ են դիտարկվում։ Կոնկրետ որտեղ՝ այս պահին չեմ կարող ասել»։

Ի դեպ, Բաբայանի TV-ն, ըստ որոշ լուրերի, հովանավորում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ Երիտասարդական հիմնադրամի շենքում մեկ-երկու տարի առաջ ժամանակավորապես տեղավորվել էր Համահայկական խաղերի գրասենյակը՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, եւ խաղերի հոգաբարձուների խորհուրդը մեծ հույսեր ուներ, որ այդ շենքը տրամադրվելու է իրենց՝ մշտական օգտագործման համար։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի