Ավելին 4 տարի առաջ - 13:46 20-07-2022

ICAO-ն հաստատել է Բելառուսի իշխանությունների մասնակցությունը Ryanair-ի օդաչուներին կեղծ տեղեկատվություն տրամադրելուն

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի խորհուրդը եզրակացրել է, որ Ryanair-ի ինքնաթիռում ռումբի մասին միտումնավոր կեղծ տեղեկատվությունը, որի պատճառով անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Մինսկում 2021 թվականի մայիսի 23-ին, օդաչուներին հաղորդվել է Բելառուսի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հանձնարարությամբ։

Այս մասին ասվում է ICAO-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Խորհուրդը տեղեկացրել է, որ ավարտել է միջադեպի վերաբերյալ քննարկումը և խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների գործողությունները՝ որպես անօրինական միջամտություն։ Խորհրդի եզրակացությունները հիմնված են հունվարին միջանկյալ զեկույցի հրապարակումից հետո ստացված նոր տեղեկատվության և փաստաթղթերի, ինչպես նաև Մինսկի օդանավակայանի ավիադիսպետչերի հետ զրույցի վրա, որը հարկադիր վայրէջքի օրը բանակցել էր օդանավի անձնակազմի հետ։

ICAO-ն կարծում է, որ Բելառուսի գործողությունները խախտում են Քաղաքացիական ավիացիայի անվտանգության նկատմամբ ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիան (Մոնրեալի կոնվենցիա) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան (Չիկագոյի կոնվենցիա):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում