Արտաքին 5 տարի առաջ - 09:13 07-09-2021

«Աէրոֆլոտը» հեռացրել է օդաչուներին COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու համար

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն աշխատանքից ազատել է վեց օդաչուների, որոնք հրաժարվել են պատվաստվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ: Նրանք արձակուրդի են ուղարկվել առանց վարձատրության: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Դեմինին հղումով:

Թռիչքների արհմիությունը դիմել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել օդաչուներին հեռացնելու հրամանները:

«Ռուսական ոչ մի ավիաընկերությունում աշխատանքից ազատվելու հետ կապված նման իրավիճակ չկա: Աշխատողների նկատմամբ կիրառվող միջոցառումներն առաջացնում են ավելորդ սոցիալական լարվածություն և ստիպում նրանց աշխատանքից ազատվել»,- ասված է արհմիության կոչում:

Ակտիվիստները նշում են, որ «Աէրոֆլոտի» ղեկավարությունը նման պատժամիջոցներ կիրառում է միայն օդաչուների նկատմամբ, մինչդեռ չպատվաստված այլ աշխատակիցներ շարունակում են աշխատել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում