Ներքին 4 տարի առաջ - 20:01 19-07-2022

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրագործումը

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը և Հանրային կառավարման բարեփոխումների խմբի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության քննարկմանը:

Երանուհի Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների կարևորությունը։ Մասնավորապես նշել է, որ արդարադատության նախարարությունն իր ոլորտային գործառույթներից զատ՝ ստանձնել է հերթական համապետական նշանակության նախագծի իրագործումը:

Բարեհաջող ավարտին հասցնելով ոստիկանական ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ պարեկային ծառայության ստեղծումը, հակակոռուպցիոն ինստիտուտների՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հակակոռուպցիոն կոմիտեի, հակակոռուպցիոն դատարանների, գլխավոր դատախազության կազմում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունների ձևավորումը, այժմ լծվել է նոր ներքին գործերի նախարարության ստեղծման և հանրային կառավարման բարեփոխումների մեծածավալ գործին:

Յուրաքանչյուր պարագայում փոխնախարարը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը բարեփոխումների իրականացման բոլոր փուլերում:

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական, հանրային կառավարման բարեփոխումների համակարգող Անետա Բաբայանը:

Միջոցառման ընթացքում Աստղիկ Մովսիսյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի խնդիրն է՝ հիմնովին վերանայել և արդիականացնել հանրային կառավարման համակարգի արժեքային, մեթոդաբանական ու վարքաբանական հիմքերը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել պետական կառավարման համակարգի մարտահրավերներին ու առկա խնդիրներին։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան կարևորել է Հայաստանի ցուցաբերած պատրաստակամությունը հանրային հատվածի բարեփոխումների իրագործման հարցում։ Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը մշտապես պատրաստ է աջակցել այս կարևոր գործընթացին:

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրագործմանը: Հանդիպման նպատակն է եղել պլանավորել Հանրային կառավարման բարեփոխումների փուլային իրականացումը չորս հիմնական ոլորտներում՝ ռազմավարական պլանավորում, քաղաքականության մշակում, հանրային ծառայություններ, մարդկային ռեսուրսներ և ինստիտուցիոնալ զարգացում:

Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ EU-ի, USAID-ի, ADB-ի, GIZ-ի, EBRD-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»