Ներքին 4 տարի առաջ - 20:31 23-05-2022

ՀԿ-ների հետ քննարկվել են ԲԴԽ որոշումների բողոքարկման, ՍԴ և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում՝ դատաիրավական ռազմավարության ուղղությունների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ամփոփիչ վերլուծական քննարկումներ են ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման, փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, Սահմանադրական դատարանին առնչվող բարեփոխումների ուղղությունների և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքի ուղղություններով:

«Ռազմավարության մշակման և ընդունման գործընթացը հնարավորինս մասնակցային դարձնելու համատեքստում՝ գույքագրվել են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված խնդիրները, դրանց ուղղությամբ հնչեցված առաջարկներն ու կարծիքները, ինչպես նաև նախանշվել են գործունեության հետագա ուղղությունները:

Փոխնախարար Մինասյանը քննարկման ընթացքում հատուկ արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը մատնանշվում է միջազգային գործընկերների կողմից: Այդ ուղղությամբ արդեն իսկ կազմակերպվել է քննարկում ԲԴԽ անդամների և ՀՀ տարբեր ատյանների դատավորների հետ, որոնց արդյունքում՝ դիտարկվել է չորս հնարավոր տարբերակ՝ ԲԴԽ որոշման բողոքարկում ԲԴԽ մեծ պալատ, Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան կամ նոր ստեղծվելիք անկախ մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքին և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ավելի ներառական ու լայն քննարկում՝ փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման հնարավոր ուղղությունների բացահայտման նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի