Ներքին 4 տարի առաջ - 18:41 19-07-2022

Քննարկման փուլում է Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության խնդիրներով: Ինչպես հայտնում են նախարարությունից, հանձնաժողովը քննարկում է որմնանկարների, խճանկարի հուշարձանների մաքրման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ոչ միայն Հայաստանի տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այլև Ռումինիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրերս տեղի ունեցած աշխատանքային խմբի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ռուս, ռումինացի և իտալացի մասնագետներ, որոնք խմբի անդամների հետ քննարկել են ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դար) ամրակայման և մաքրման էսքիզային նախագիծը: Այն ներկայացրել են Իտալիայից ժամանած մասնագետներ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն։

Այս ձևաչափով մասնագիտական խումբ ոլորտում ձևավորվել է առաջին անգամ և այսուհետ պատմության ու մշակույթի հուշարձանների՝ պետական ցուցակում ընդգրկված որմնանկարների, խճանկարների և մոնումենտալ արվեստի այլ գործերի խնդիրները քննարկվելու են բացառապես նեղ մասնագիտական աշխատանքային խմբի կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով