Արտաքին 4 տարի առաջ - 14:18 19-07-2022

Բայդենը առաջիկա օրերին կարող է հայտարարել կլիմայական արտակարգ դրություն. WP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթվա ընթացքում կարող է երկրում սահմանել կլիմայական արտակարգ դրություն։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

«Բայդենը դիտարկում է երկրում կլիմայական արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը արդեն այս շաբաթ՝ իր կլիմայական ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ Կապիտոլիումի բլրի բանակցությունները փակուղի են մտել»,- ասվում է նյութում:

Ինչպես նշում է պարբերականը, Բայդենը ստիպված է գտնել «ոչ հեշտ հավասարակշռություն» կլիմայի համար պայքարի և տնտեսական իրողության միջև՝ ներկայացված նավթի ու գազի բարձր գների տեսքով։ Ի սկզբանե ածխածնի արտանետումների կրճատման և նոր տեխնոլոգիաների զարգացման՝ ներառյալ էլեկտրական մեքենաները, ծրագրի համար նախատեսված էր ուղղել ավելի քան 500 միլիարդ դոլար, սակայն ամերիկացի առաջնորդի հավակնոտ օրակարգը հանդիպեց Կոնգրեսի Սենատի հակազդմանը:

«Նախագահը հստակ հասկացրել է, որ եթե Սենատը քայլեր չձեռնարկի կլիմայական ճգնաժամը լուծելու և մաքուր էներգետիկան խթանելու համար, ապա դա կանի ինքը: Մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, սակայն կոնկրետ որոշում դեռ չի կայացվել»,- թերթը մեջբերել է աղբյուրի խոսքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով