Արտաքին 7 ամիս առաջ - 23:42 21-02-2026

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է մտցրել Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ)՝ Պոտոմակ գետ կոյուղաջրերի լցվելու պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA)։

«Թրամփը հավանություն է տվել արտակարգ դրություն մտցնելուն Կոլումբիայի օկրուգում»,- նշվել է հաղորդագրությունում։

Գերատեսչությունում նշել են, որ կոյուղաջրերի լցվելը մայրաքաղաքի գետ նախկինի պես ազդում է բնապահպանական միջավայրի վրա, իսկ ԱՄՆ առաջնորդի որոշումը թույլ կտա համակարգել հետեւանքների վերացման աշխատանքները։

Փետրվարի 19-ին Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը արտակարգ դրություն է հայտարարել քաղաքում՝ կապված Պոտոմակ գետ կոյուղաջրերի լցվելու հետ։

Մինչ այդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնի հարեւան նահանգում հազարավոր տոննա կոյուղաջրերի Պոտոմակ գետը լցվելու պատճառով տեղի է ունենում բնապահպանական աղետ։ ԱՄՆ նախագահը դրանում մեղադրել է Մերիլենդի նահանգապետ, դեմոկրատ Ուես Մուրին։ Թրամփի խոսքով՝ տեղի իշխանությունները չեն կարող լուծել կոյուղու խնդրի հարցը, որի հետեւանքով կոյուղաջրերը լցվել են գետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում