Ներքին 4 տարի առաջ - 09:57 19-07-2022

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհահատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին

Ընթացքի մեջ են Շիրակի մարզի Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հետևել է աշխատանքների ընթացքին։

Շինարարի հետ զրույցում մարզպետը կարևորել է աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը․
«Ուրախ եմ, որ այս ճանապարհաշինական աշխատանքներն ակտիվ կերպով ընթանում են, լիահույս եմ, որ դրանք կիրականացվեն ժամկետի մեջ և առանց թերացումների,հնարավոր կլինի երկար ժամանակ շահագործել»,- նշել է մարզպետը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 338 միլիոն դրամ։ Շինարարությունն իրականացնում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Արդեն մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։

Կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել են մայթեր, կողնակներ, կողային առուներ, տեղադրվել են ջրահեռացման վաքեր։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան