Ներքին 1 տարի առաջ - 20:25 06-12-2024

Դավիթ Խուդաթյանը Տավուշի մարզում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր այցելել է Տավուշի մարզ՝ տեղում հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ նախարարը նախ եղել է մայիսյան ջրհեղեղների հետևանքով վնասված ճանապարհահատվածներում։ Տեղում քննարկվել են գետի հունի մաքրման աշխատանքների ընթացքը, այցելել են ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասված Խաշթառակի կամուրջ։

Այս պահին շահագործվում է ժամանակավոր կամուրջը։ Քննարկվել են հիմնական կամրջի նորոգման հարցը։

Հաջորդ կանգառը Ոսկեպար և Աճարկուտ գյուղերն են եղել, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։

Շինարարական օբյեկտներում Խուդաթյանը զրուցել է շինարարների հետ, ընդգծել, որ խիստ կարևոր է աշխատանքների որակով և օրացուցային գրաֆիկի պահպանմամբ իրականացումը։

Տավուշում վերջին կանգառը Կիրանց գյուղն է եղել։ Կիրանցում նախարարը այցելել է նորակառույց դպրոց, որտեղ բնականոն հունով իրականացվում է դասապրոցես, մարզպետի հետ շրջել են գյուղում, հետևել պետական տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով