Մամուլ 4 տարի առաջ - 08:31 19-07-2022

Սպիտակցի Հայկոն երգել է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների համար. հավաքույթ կառավարական առանձատանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարական առանձնատանը պատգամավորների համար նախարձակուրդային հավաքույթ-խնջույք է կազմակերպել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի ՔՊ-ական պատգամավորներից, հյուրերի թվում են եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Տեղեկացանք, որ վարչապետի հրավերքին մասնակցածները ոչ թե քաղաքական կամ պետության հետ կապված հարցեր են քննարկել, այլ խոսել են 8-րդ գումարման խորհրդարանի մեկամյա աշխատանքների մասին, ամփոփել մեկ տարին, ներկայացրել, թե սեպտեմբերին ով ինչ առաջարկով է պատրաստվում օրենսդիր աշխատանքի գնալ:
«Ժողովուրդ» օարթերթին հայտնի դարձավ, որ երեկոյին հատուկ կենացասացներ չեն եղել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է մեկ-երկու անգամ կենաց խմել, մյուսները, այսպես ասած, ազատ ոճի մեջ ժամանց են ապահովել՝ մի մասը՝ սուրճ-թեյ, մի մասը՝ «խորովածային», մի ուրիշ մասն էլ «նարդի խաղալու» ֆորմատի մեջ են շփվել մեկմեկու հետ:
Մեզ փոխանցեցին նաեւ, որ երեկոն անցել է երաժշտական մթնոլորտում. պաշտոնյաների համար երաժշտական մի քանի խմբեր են երգել, այդ թվում՝ նաեւ Հայկ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, որի որդին, ի դեպ, ակտիվորեն մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում