Մամուլ 4 տարի առաջ - 08:14 19-07-2022

Մեր հոգևոր առաջնորդը ևս շրջագայելու մեծ սիրահար է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մենք շարունակ անդրադառնում ենք իշխանականների, հատկապես` պատգամավորների վոյաժներին, որոնք անընդհատ շրջագայում են, սակայն այդ շրջագայությունների ՕԳԳ-ն զրոյին մոտ է` պետությունը դրանից ոչինչ չի շահում։ Բայց պարզվում է, մեր հոգեւոր առաջնորդը եւս շրջագայելու մեծ սիրահար է: Երեկ տեղեկացանք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հերթական հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ։ Ո՛չ այցերից առաջ, ո՛չ հետո չի մանրամասնվում, թե ուր է մեկնում Վեհափառ հայրապետը, ինչ նպատակով, ինչ արդյունքներ են արձանագրվում այցից հետո:


Մայր Աթոռից ընդամենը ոչինչ չասող հաղորդագրություններ են տարածում. «Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական եւ ազգային կառույցների ներկայացուցիչների հետ»։ Եվ հայ առաքելականներն ընդամենը տեղեկանում են, որ Վեհափառը 10-20 օրով մեկնել է Փարիզ, Դուբայ, անգամ` Ավստրալիա:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով