Մամուլ 4 տարի առաջ - 08:04 19-07-2022

Գնդակը ՔՊ-ական պատգամավորների դաշտում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հուլիսի 22-ին ԱԺ խորհուրդն օրենքի ուժով արտահերթ երկրորդ նիստը պետք է գումարի՝ շարունակելու ընդդիմադիրների մանդատազրկման գործընթացը։ ՔՊ-ի նախաձեռնած առաջին քննարկումը հուլիսի 14-ին չկայացավ, քանի որ ընդդիմադիրները չէին ներկայացել նիստին։ Օրենքը մեկ շաբաթ ժամանակ է սահմանում, որպեսզի կրկին նիստ հրավիրեն, եւ եթե դարձյալ չներկայանան, հարցը կքննվի առանց ընդդիմադիրների։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ «Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշումն ընդունում է, ապա ԱԺ նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է ՍԴ՝ նշելով ՍԴ-ում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը: Եթե չի ընդունում, ապա, Սահմանադրությանը համապատասխան, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»:
Արդեն հայտնի է, որ ԱԺ խորհուրդը նման որոշում չի ընդունելու, սակայն ՔՊ ռադիկալ թեւը, ինչպես տեսնում ենք, կարող է դիմել․ խոսքը 20-23 պատգամավորի մասին է։ Սակայն, ըստ ամենայնի, պատգամավորներն էլ չեն դիմի, քանի որ վախենում են միջազգային կառույցների սանկցիաներից, որոնք ակնարկել են, որ նման որոշումը կընդունեն որպես ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում