Ավելին 4 տարի առաջ - 15:33 18-07-2022

H&M հագուստի խանութների ցանցը հայտարարել է ՌԴ-ում բիզնեսը փակելու մասին

H&M ընկերությունը որոշել է ամբողջությամբ փակել բիզնեսը Ռուսաստանում։ Այս մասին ասվում է հագուստ արտադրողի կայքում։

«Ուշադիր վերլուծությունից հետո մենք անհնար ենք համարում շարունակել մեր բիզնեսը Ռուսաստանում՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը։ Մենք խորապես վշտացած ենք այն հետևանքների համար, որոնց բախվելու են մեր գործընկերները, և շատ երախտապարտ ենք նրանց քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար: Բացի դրանից, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է H&M Group-ի գլխավոր տնօրեն Հելենա Հելմերսոնը:

Ապրանքների լուծարման շրջանակներում ցանցը ժամանակավորապես կբացի ֆիզիկական խանութներ։

H&M ընկերությունը ռուսական շուկայում գոյություն ունի 2009 թվականից։ 2022 թվականի մարտին հագուստի խանութների ցանցը հայտարարել է Ռուսաստանի տարածքում վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով