Արտաքին 4 տարի առաջ - 16:42 26-02-2022

Էստոնիան հայտարարել է ռուսական ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելու մասին

Էստոնիան փակում է օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար: Այս մասին հաղորդում են երկրի պաշտոնական իշխանությունները։ Սա արդեն Բալթյան երկրներից երկրորդն է, որը փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի համար։

Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար Տաավի Աասի խոսքով, Էստոնիան միանում է Լեհաստանի նախաձեռնությանը, որը կոչ է արել փակել օդային տարածքը Ռուսաստանի համար։ Այսպիսով, Էստոնիան կանգնել է Լեհաստանի, Չեխիայի և Բուլղարիայի կողքին, որոնք արդեն կայացրել են նման որոշում։

Բացի դրանից, Էստոնիան բալթյան գործընկերներին կոչ է արել ձեռնարկել նույնանման միջոցներ։ Մասնավորապես, ասվում է, որ այդ միջոցները Ռուսաստանին կկտրեն եվրոպական օդային տարածքից։

Ռուսաստանն առայժմ պատասխանել է միայն Մեծ Բրիտանիային՝ փակելով իր երկինքը այդ երկրի ինքնաթիռների թռիչքների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան