Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:00 18-07-2022

Մեր հողը չի ընդունում մեզ, որովհետև չենք սիրել

Հողն ու մարդն ունեն կապվածություն, լրացնում են մեկմեկու, երկուսի միատեղումն է ամբողջությունը: Մարդը պահում է հողը, հողը պահում է մարդուն: Այս վերջինը փոխադարձ է ու համարժեք, այնքանով՝ որքանով: Մարդն ու հողը երբեմն զրուցում են, բայց ավելի շատ լռությամբ են հասկանում իրար, իսկ հիմնականում զգում են միմյանց, և այդ զգացողության մեջ չի կարող մեկը խաբել մյուսին: Անընդունելի է:

Հողը կին է և միշտ տաք սեր է ուզում, մեղրամսի սեր՝ բուռն, ինքնամոռաց: Կին է ու խանդոտ, իր արժեքը գիտակցող ու գնահատող, և չի հանդուրժում նվաստացում ու թերարժևորում: Եթե դավաճանեցիր, երբեք չի ներելու, հեռացնելու է՝ օտարելով քեզ և ընդունելու է նրան, ով կկարողանա սիրել այնքան, որ բավարարված զգա: Թեկուզ սիրեկան, ոչ օրինական տեր:

Մեր հողը միշտ հեռացրել է մեզ, օտարել իրենից: Ուրեմն կապվածություն չենք ունեցել, զրուցել ենք ու խաբել, սուտ ենք խոսել, լռության մեջ մտքով ուրիշ հողի հետ ենք եղել: Իսկ հիմնականում և ամենակարևորը՝ չենք զգացել մեր ոտքերի տակի հողը: Մենք չենք պահել մեր հողը, որպեսզի հողն էլ մեզ պահի իր վրա: Ուղղակի չենք սիրել, և եկել է սիրեկանը ու դարձել օրինական տեր:

Մենք երբեք էլ չենք զգացել, չենք կարևորել մեր սերը մեր հողի նկատմամբ: Մեզ համար միևնույնն է եղել՝ Մեծ Հայքո՞ւմ կապրենք, թե՞ դրանից մնացած, բզկտված մի հողակտորի վրա, Երևանո՞ւմ կզբոսնենք, թե՞ Գլենդելում, Լոռվա սարերի՞ հովը կզգանք, թե՞ Ղազախստանի տափաստանների քամին: Տեղ լինի, ապրենք ու մեզ լավ զգանք:

Մենք Անիի դարպասները բացեցինք բյուզանդացիների առաջ, Կարսի դարպասները՝ թուրքերի առաջ, Շուշին բացեցինք ազերիների առաջ: Մենք թողեցինք Վանա լիճը, որ մեր պատմական ակունքն է, մենք թողեցինք Արարատը, որ մեր սրբազան լեռն է, մեր բոլոր բերդաքաղաքներն ու վերջինը: Մենք գնում, զբոսնում ու ետ ենք գալիս: Մեր հողը չի ընդունում մեզ, որովհետև չենք սիրել: Մենք մեր հողի օտարն ենք, որովհետև թողել ենք իրեն: Փոխարենը սիրեկանն է տերը: Թե որքանով է օրինական, հողին հարցրեք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով