Ներքին 3 տարի առաջ - 18:23 10-01-2023

Լավ ենք, լոխ լավա, կմեռնենք, բայց չենք լքի մեր հողը․ Արցախում կգործի կտրոնային համակարգ

29 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Եղած սննդամթերքը հավասարաչափ տրամադրելու նպատակով՝ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մեխանիզմ է մշակել։

Ծրագիրը հնարավորություն կտա համաչափ բաշխել առաջնային կարևորության պարենային ապրանքները։ Սկզբնական շրջանում այն կկիրառվի առաջնային կարևորությամբ ապրանքատեսակների նկատմամբ։

Ապրանքների ցանկն է՝ մակարոնեղեն, բրինձ, ձավար, շաքարավազ և ձեթ։

Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի նախկին գլխավոր խմբագիր, Արցախի հանրային հեռուստաընկերության «Կոչեմ ապրողաց» հաղորդաշարի հեղինակ Լուսինե Զաքարյանը Oragir․News-ի հետ զրույցում հավաստեց, որ արցախցիները հոգեպես ամուր են և երբեք չեն կոտրվի։

«Արցախը գտնվում է փաստացի շրջափակման մեջ և մեկուսացված է աշխարհից։ Լինում եմ և՛ Մարտակերտում, և՛ Ստեփանակերտում, իմ աշխատանքային բնույթից ելնելով՝ նաև հանրապետության որոշ գյուղերում, ու կասեմ այն, ինչ տեսնում եմ, ու մեկ֊մեկ էլ մեր զրույցներում շոշափում։ Կարող եմ ասել, որ Արցախի ժողովուրդը այս բլոկադային արտակարգ պայմաններում էլ շարունակում է ամեն օր հաղթահարել բազում խոչընդոտներ։

Կան ապրանքատեսակներ, որ ընդհանրապես չկան խանութներում, նույնը բանջարեղենի վերաբերյալ կարող ենք ասել, բայց ժողովուրդը չի ընկճվում խանութների դատարկությունից։ Զարմանալի կամքի և ուժի տեր են մեր արցախցիները, չնայած դա ապացուցվել է դեռևս 90֊ական թվականներին»,- ասում է Լուսինե Զաքարյանը։

Նրա խոսքով՝ արցախցիները լավատես են և կարող են դժվարությունները հաղթահարել։ «Լավ ենք, լոխ լավա, կմեռնենք, բայց չենք լքի մեր հողը, թեկուզ մի կտոր է մնացել։ Ժողովրդին, ինչպես միշտ, այս պահին ևս ամենից շատ հուզում է այս մի թիզ հայրենիքի ճակատագիրը՝ անվտանգային հարցում։ Եվ հույսները չեն կորցրել, իհարկե, սպասում են, ինչպես ասում ենք՝ «լույսի բացվելուն»»,-արցախցիների տրամադրությունն է փոխանցում լրագրողը։

Նշենք, որ կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-18-ից, հունվարի 20-ից կիրականացվի կտրոններով առևտուրը։ Արցախի բնակիչները նշված հինգ ապրանատեսակները կկարողանան ձեռք բերել ցանկացած խանութից՝ մեկ ամսվա համար։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան