Արտաքին 4 տարի առաջ - 14:21 17-07-2022

Աբեի սպանության մեջ մեղադրվողը ողբերգության նախօրեին նամակ է գրել

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին գնդակահարած 41-ամյա Տեցույա Յամահամին դեպքի նախօրեին նամակ է գրել, որում քողարկված կերպով հայտնել է իր մտադրությունների մասին։

Kyodo գործակալությունը և Yomiuri թերթը հաղորդում են, որ Յամահամիի նամակը հուլիսի 13-ին, այսինքն՝ Աբեի սպանությունից 5 օր անց, հայտնաբերել է Միասնական եկեղեցու գործունեությունը քննադատող մի բլոգեր։

Ծրարի վրայի դրոշմակնիքի վրա նշված է ուղարկման ամսաթիվը՝ 7-ը հուլիսի, միջադեպից մեկ օր առաջ։ Նամակն ուղարկվել է Օկայամայից, որտեղ Աբեն ելույթ է ունեցել հուլիսի 7-ին։

Այժմ արդեն հայտնի է, որ Յամահամին ի սկզբանե ցանկացել է նախկին վարչապետի վրա հարձակվել Օկայամայում։ Սակայն այնտեղ քաղաքական գործիչը ելույթ է ունեցել դահլիճում, ուր մուտք գործելու համար անհրաժեշտ էր անձնական տվյալներ պարունակող հարցաթերթիկ լրացնել։ Յամահամին հրաժարվել է իր ծրագրերից։ Բայց նույն օրը տեղեկացել է, որ Աբեն փոխել է իր քարոզարշավի երթուղին և մտադիր է հուլիսի 8-ին ելույթ ունենալ Նարայում:

Հանցագործի նամակում ասվում է․ «Ես հասկանում եմ, որ սա ցավալի է, բայց իրական թշնամին Աբեն չէ։ Նա ընդամենը Միասնական եկեղեցու ամենաազդեցիկ համակիրներից մեկն է»:

Յամահամին նաև տղամարդուն, ում հասցեագրված է նամակը, պատմել է իր և իր մոր մասին, որը երկար ժամանակ մեծ նվիրատվություններ է արել այդ կրոնական կազմակերպությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան