Արտաքին 5 տարի առաջ - 23:20 12-05-2021

Կազանի դպրոցի վրա հարձակման մեջ մեղադրվողը 2 ամսով կալանավորել է

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Կազանի դատարանը 2 ամսով կալանավորել է դպրոցի վրա հարձակման մեջ մեղադրվող Իլնազ Գալյավիևին:

«Մեղադրյալին կալանավորել 2 ամիս ժամկետով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը»,- որոշումը հրապարակել է դատավորը:

Ինչպես նշել է դատախազը, Գալյավիևն ամբողջությամբ ընդունել է մեղքը: «Նրան մեղադրանք է առաջադրվել և նա լիովին ընդունել է այն»,- նշել է նա:

Դատի ընթացքում մեղադրող կողմը հայտարարել է, որ Գալյավիևի մեղսունակությունը որոշող փորձաքննությունը կտևի առնվազն երկու ամիս:

Գալյավիևը դատարանում հայտարարել է, որ ոչ մի ծանր հիվանդություն չունի։ Սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա մոտ գլխուղեղի հիվանդություն է։

LIFE SHOT-ի տելեգրամյան տվյալներով՝ 2017 թվականից Գալյավիևը պոլիկլինիկայում հաշվառված է եղել «էնցեֆալոպաթիա» ախտորոշմամբ: Այնուամենայնիվ, չնայած հիվանդության ախտորոշմանը, զինկոմիսարը նրան ծառայության համար պիտանի է ճանաչել։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Գալյավիևը զինված հարձակում է գործել Կազանի դպրոցի վրա, ինչի հետևանքով զոհվել Է ինը մարդ, 23 մարդ վիրավորվել է: Ուսումնական հաստատության վրա հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային սպանության մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան