Ավելին 4 տարի առաջ - 13:01 17-07-2022

Կամչատկայում Robinson ուղղաթիռի կործանումից հետո ոչ ոք ողջ չի մնացել

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Կամչատկայում հայտնաբերել է մասնավոր Robinson ուղղաթիռի կործանման վայրը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են, կիրակի օրը հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Որոնողական աշխատանքներն ավարտված են: Անհետացած օդանավը հուլիսի 17-ի կեսօրին թռիչքի ժամանակ հայտնաբերել է մեկ այլ ուղղաթիռ` Սեմյաչկովի լեռնանցքի տարածքում, Ուզոն հրաբխից 13 կիլոմետր հեռավորության վրա: Ցավոք, վթարից հետո ոչ ոք ողջ չի մնացել»,- ասվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Երևանի ժամանակով 12:50-ին) ԱԻՆ-ի ճգնաժամային իրավիճակների կառավարման երկրամասային կենտրոնի օպերատիվ հերթապահությունը տեղեկություն ստացել, որ Միլկովո-Գեյզերների հովիտ-Ուզոն հրաբուխի կալդերա երթուղով առևտրային չվերթ իրականացնող մասնավոր Robinson ուղղաթիռը նախատեսված ժամին կապի դուրս չի եկել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի