Տեսանյութ Լուռ 4 տարի առաջ - 19:49 16-07-2022

Հատի՞ս. Հիսուս քեզ Քրիստոս

Հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու համար փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն։

Սակայն ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիս լեռան վրա գտնվող հնավայր-ամրոցի տարածքում։ Հատիսի գագաթին գտնվում է բրոնզ-երկաթեդարյան ամրոց և օժանդակ շինություններ։

Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի կենտրոնական հատվածը, արևելյան պարսպապատի մի հատվածը։

Ըստ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի՝ Հատիսը գմբեթաձև հրաբուխ է, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։

ՇՄՆ-ն հուլիսի 11-ին հայտարարեց, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան վրա արձանի շինարարությունը կասեցված է։ Մինչդեռ այսօր Հատիսի վրա շինարարական աշխատանքները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով