Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 20:44 15-07-2022

Կարգավիճակի մասին խոսելը Հայաստանի համար շատ վտանգավոր է, մենք կարող ենք կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար. Ալիև

«Կարծում եմ, որ կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև մենք կարող ենք կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար»։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Վերջերս Հայաստանի ղեկավարը սկսեց խոսել ինչ-որ կարգավիճակի մասին, սակայն, երբ պատերազմն ավարտվեց, երբ Հայաստանը ստիպված եղավ ստորագրել կապիտուլյացիայի ակտը, մեր՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև բանավոր պայմանավորվածություն կար, որ արգավիճակի հարցը չի շոշափվում: Հայաստանը որոշ ժամանակ հետևեց դրան, բայց վերջերս երբեմն իրենց վարչապետը, երբեմն էլ իրենց արտգործնախարարը խոսում են Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ կարող են իրենք էլ կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար:

«Այս բացասական միտումները գնալով ուժեղանում են։ Առայժմ սա լուրջ բարդության չի վերածվել։ Բայց եթե այդ միտումները չկանխվեն, մի օր դա կարող է ունենալ հետևանքներ։ Մենք դա չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում, երբեք էլ չենք ուզել:

Չեմ ուզում շատ խորանալ։ Սպասում ենք վաղը արտգործնախարարների հանդիպման արդյունքներին։ Մենք կորոշենք, թե դրանից հետո ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի