Ներքին 3 տարի առաջ - 11:51 02-11-2022

ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելը հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա հնարավորություն՝ գտնել փոխընդունելի կարգավիճակ. ՀՀ վարչապետ

Բանակում բարեփոխումների ամբողջ նպատակն անցումն է պրոֆեսիոնալ բանակի, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չի հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը: Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա ու մենք խնդիր ունենք ստեղծել բարձր ստանդարտների բանակ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, թե Հայաստանը հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու:

Վարչապետն անդրադարձավ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը քայլ է արվել խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ:

«Դա շատ օգտակար ու կարևոր հանդիպում էր: Շատ կարևոր հարցեր են հնչել: Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյո՞ք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում: Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկը այս հարցի պատասխանն էր։ Այդ հարցի պատասխանն այնպես չէ, որ մինչ այդ չկար, պարզապես, այս հարցի շուրջ քննարկումները դարձան մաքսիմալ հրապարակային»,- հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե ռուս գործընկերներն ասել են, թե ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով: «Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն՝ գտնելու կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի», - ասաց Փաշինյանը:

Հայաստանը Սոչիում եռակողմ հանդիպմանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը երկարեցնել:

«Տարբերակներ են՝ անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։ Պետք է ասեմ, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ նաև, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ակնհայտ է՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ անվտանգության ու իրավունքների ապահովման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»