Մամուլ 4 տարի առաջ - 08:33 14-07-2022

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի: ՔՊ-ն ընդամենը նրանց վախեցնելու համար է ինչ-որ քայլեր անում՝ լավ իմանալով, որ չի կարողանալու բոլորին զրկել մանդատներից: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի խորհուրդն այսօր կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է:
Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը, իհարկե, Սահմանադրական դատարանինն է, նախաձեռնությունը՝ ՔՊ-ինը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդյունքում պատգամավորներն այդպես էլ մանդատից չեն զրկվի: Գործընթացի արդյունքը կլինի այն, որ կա՛մ դիմումը այդպես էլ քննարկման արդյունքում ինչ-ինչ պատճառներով Սահմանադրական դատարան չի ուղարկվի, կա՛մ էլ ուղարկվելուց հետո դատարանն է մերժելու դիմումը: Հիշեցնենք, որ 33 պատգամավորին մանդատից զրկելու մասին է խոսք գնում, իսկ 4 պատգամավորների անունները բացակայում են:
Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը թեեւ ունեն բացականեր, սակայն նրանց բացակաները այս ամիսների ընթացքում հարգելի են համարվել: Թագուհի Թովմասյանը ողջ բոյկոտի ընթացքում ակտիվ աշխատել է ու աշխատեցրել խորհրդարանական Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Մարտուն Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը նոր են մանդատ վերցրել, հետեւաբար բացակա չունեն:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան