Ներքին 4 տարի առաջ - 00:17 14-07-2022

Արգիշտի Գևորգյանը շուտով պետք է վերցնի պատգամավորական մանդատը․ Քրիստինե Վարդանյան

Բոլոր չճանաչողներին պարզապես ուզում եմ ծանոթացնել Արգիշտի Գևորգյանի հետ, ով շուտով պետք է վերցնի պատգամավորական մանդատը։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այս տեսանյութում իր ասած ամեն բառ ավելի արժեքավոր է դառնում, երբ գիտես, որ ինքը պարտադիր զինծառության մեկնելիս դիմում է գրել, որ ծառայությունն անցնի Արցախում ու ինքն էլ լինի դիրքերում։

Երբ գիտես, որ Հայրենիքի վրա արտաքին թշնամու հարձակման դեպքում, Արգիշտին առաջիններից է կազմ-պատրաստ լինում անհրաժեշտ տեղում, ինչպես 2016-ի ժամանակ, որին մասնակցության մասին ինքը միշտ լռում է, որովհետև պատերազմի ավարտից հետո են դիրքեր հասել, սակայն մեկ ամիս մնացել են դիրքերում ու ծառայություն իրականցրել։

Ինչպես 2020 թ․ պատերազմի ժամանակ, երբ որպես ՀՅԴ առաջին վաշտի դասակներց մեկի հրամանատար զանգում էր իր զինվորներին ու ասում՝ երբ և որտեղ լինեն, որ մեկնեն առաջնագիծ»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով