Ավելին 4 տարի առաջ - 17:00 13-07-2022

Գիտնականները պարզել են, թե որքան է տևում կապիկի ծաղիկի գաղտնի շրջանը

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականները պարզել են, որ կապիկի ծաղիկի գաղտնի շրջանը 7-8 օր է։ Դեռևս գրախոսություն չանցած աշխատանքը հրապարակվել է MedRXiv-ի սերվերում:

Գիտնականներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում և Նիդեռլանդներում մինչև 2022 թվականի հունիսի 6-ը կապիկի ծաղիկի 39 հաստատված և 1 ենթադրյալ դեպք:

Միջին գաղտնի շրջանը վարակվելուց մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը տևել է 6-7 օր: Սակայն արձանագրվել է նաև դեպք, երբ գաղտնի շրջանը տևել է 17 օր։

Կապիկի ծաղիկի վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն տեղի է ունենում վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով: Նախկինում համարվում էր, որ այս հիվանդության գաղտնի շրջանը 4-14 օր է։

Կապիկի ծաղիկի ախտանշաններից են տենդը, գլխացավը և հոգնածությունը: Տենդի սկսվելուց հետո մեկից երեք օրվա ընթացքում հիվանդի մոտ առաջանում է ցան, որն աստիճանաբար դառնում է թեփոտ: Հիվանդները համարվում են վարակիչ այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր ախտանշանները չեն անհետանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան