Արտաքին 4 տարի առաջ - 16:23 22-05-2022

Բայդենը կապիկի ծաղիկի բռնկումներն անհանգստացնող է անվանել

Կապիկի ծաղիկի բռնկումը «պետք է անհանգստացնի բոլորին»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անել»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ հավելելով, որ ԱՄՆ առողջապահության ներկայացուցիչներն ուսումնասիրում են բուժման հնարավոր տարբերակներն ու պատվաստանյութերը:

Կապիկի ծաղիկի ինկուբացիոն շրջանը միջինում 7-ից 14 օր է: Համարվում է, որ վիրուսի ախտանիշներն այնքան ծանր չեն, որքան բնական ծաղիկինը: Ջերմություն, մկանային ցավ, դող, ավշային հանգույցների մեծացում՝ սրանք ախտանիշներ են, որոնք կարող են ի հայտ գալ կապիկի ծաղիկով վարակվելու դեպքում: Հետո հիվանդի դեմքին ցան է հայտնվում, ինչպես ջրծաղիկի դեպքում։ Ընդհանուր առմամբ, հիվանդությունը տևում է երկուսից չորս շաբաթ:

Վերջերս կապիկի ծաղիկի վիրուս է հայտնաբերվել Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով