Ներքին 4 տարի առաջ - 19:24 12-07-2022

Էջմիածնի և հարակից գյուղերին մատակարարվող ջուրն ավելացել է վայրկյանում 15 լիտրով

«Վեոլիա Ջուր» ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը կառուցել է նոր շրջանցիկ ջրագիծ ՕԿՋ-ի վերին ավազանից. սպառողներին հասնող ջուրն ավելացել է վայրկյանում 15 լիտրով։

Էջմիածնի Զվարթնոց, Արագած թաղամասերը և հարակից Մուսալեռ, Ոսկեհատ, Պտղունք, Արևաշատ գյուղերը (շուրջ 4500 բաժանորդ) ջուր ստանում են Շահումյան գյուղի 2 ավազանից բաղկացած Օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ)՝ վայրկյանում 120 լիտր քանակությամբ:

Ջրաքանակը, ընդհանուր առմամբ, բավարարում էր նշված բնակավայրերի պահանջարկը, սակայն այս շոգ օրերին ջրի սպառման ծավալների ավելանալուն պես բաշխիչ ցանցում նկատվեց ճնշման անկում ու ջրամատակարարման գրաֆիկի խախտում:
Այստեղ լրացուցիչ ջրաքանակ ապահովելու համար «Վեոլիա Ջուր» ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը կառուցեց նոր շրջանցիկ ջրագիծ ՕԿՋ-ի վերին ավազանից:

Արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, սպառողներին հասնող ջուրն ավելացել է վայրկյանում 15 լիտրով, ինչը բավարար է բաշխիչ ցանցում պահանջվող ճնշումն ապահովելու համար: Երեկ` նոր ջրագծի շահագործման առաջին իսկ օրը, չնայած շոգ և ոչ աշխատանքային լինելուն, երբ ջրի սպառման ծավալը մեծանում է, նշված բնակավայրերից որևէ բողոք չի ստացվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում