Ներքին 3 տարի առաջ - 14:55 10-05-2023

Եթե միայն թուրքիային ձեռք տա, ապա հայ-թուրքական սահմանը կբացի 5 վայրկյանում.Գևորգ Պապոյան

Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Մայիսի 10-ին` Սևծովյան տնտեսական համաժողովի արդյունքների ներկայացման նպատակով հրավիրված ԱԺ ասուլիսի ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Եթե Հայաստանին ձեռք չտա հայ-թուրքական սահմանի բացումը և այն միայն Թուրքիային ձեռք տա՝ Թուրքիան հայ-թուրքական սահմանը կբացի 5 վայրկյանում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չի փակել սահմանը, այլ Թուրքիան՝ ՀՀ-ի վրա տնտեսական ճնշում գործադրելով և միաժամանակ աջակցելով Ադրբեջանին։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման և մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման:

«Եթե այսօր էլ Թուրքիան իմանա, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար վնասներ է բերելու, իսկ իրենց՝ միայն օգուտ, բնականաբար, կբացեր: Ուստի, Թուրքիան, հասկանալով, որ սահմանի բացումը ձեռք է տալիս ՀՀ-ին, պահանջներ է ներկայացնում, առիթներ փնտրում սահմանը չբացելու համար»,-հայտարարեց Պապոյանը և հավելեց. «Ինչպե՞ս կարող է Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակի և Հայաստանին տնտեսական պատժամիջոցի ենթարկի, բայց մենք դրանից ուրախանանք և ասենք՝ մենք դրանից օգտվեցինք, սա աբսուրդ է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով