Արտաքին 4 տարի առաջ - 18:42 12-07-2022

Հյուսիսային Օսիայի ղեկավարի ավտոշարասյան վրա Ուկրաինայում նռնակներ են նետել. Baza

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյի ավտոշարասյունը Ուկրաինա այցի ժամանակ հայտնվել է դիվերսիոն-հետախուզական խմբի դարանակալման մեջ, պնդում են Baza-ն և Վլադիկավկազի «Նոգ Իրիստոն» պարբերականը: Նրանց տվյալներով, նա դարանակալման մեջ է հայտնվել Զապորոժիեի մարզում «Ալանիա» գումարտակի կամավորների հետ միասին։

Իրավիճակին ծանոթ Baza-ի երկու աղբյուրների տվյալներով՝ Գուլյաիպոլի քաղաքի մերձակայքում դիվերսանտները նռնակներ են նետել այն մեքենաների վրա, որոնցով գնում էին Մենյայլոն և նրան ուղեկցող մարդիկ։ «Նոգ Իրիստոնը» գրում է, որ երկու մարդ վիրավորվել է։ Սերգեյ Մենյայլոն, ինչպես պնդում են, թեթև կոնտուզիա է ստացել և հոսպիտալացվել: Այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

Ինքը՝ Սերգեյ Մենյայլոն, Baza-ի հետ զրույցում ասել է, որ ոչ մի դիվերսիոն խումբ չի տեսել։ «Այն, ինչ այնտեղ թռչում է, ամեն օր է տեղի ունենում, գնդակոծություններ լինում են։ Այն թռչում է ամենուր՝ առաջնագծում: Բայց ինձ հետ ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է»,- ասել է նա՝ նշելով, որ արդեն գտնվում է Ռուսաստանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով