Ներքին 4 տարի առաջ - 19:53 22-07-2022

Մուրադ Փափազյանը փորձում է հերքել Փարիզում վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպումը․ Տարոն Չախոյան

«ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է, փորձում է հերքել Փարիզում վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպումը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Այն ինչ, դեռևս 2021 թվականի հունիս 1-ին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի այցի դեմ հայկական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիա են անելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիմաց։

«Առաջին անգամն է պատմության մեջ, որ մենք ցույց պիտի ընենք Հայաստանի շուրջ․․․»,-ասել է Մուրադ Փափազյանը։

Սրանով իսկ Մուրադ Փափազյանը խոստովանել է իր իսկ կողմից վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան վրա կազմակերպված հարձակումը։

Ի դեպ, համացանցում կան նաև բազմաթիվ կադրեր վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման հետևանքների ու մեքենաների կրած վնասների մասին։

Ինչ վերաբերվում է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուն, ապա արտերկրում ՀՀ-ն ներկայացնող անձանց հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է ունենա իրավական հետևանքներ։

Բնականաբար սա չի վերաբերվում խաղաղ ցույցերին կամ ակցիաներին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան