Ուղիղ խոսք Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 17:49 12-07-2022

Եթե Թուրքիան ուզենար հարաբերություններ կարգավորել, միանգամից դա կաներ, չի անում, որովհետև որոշակի նպատակներ ունի․ Ռուբեն Սաֆրաստյան

Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հանդիպումներ եղել են ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը Աբդուլա Գյուլն էր, իսկ Հայաստանինը՝ Սերժ Սարգսյանը։ Սա դիվանագիտական պրակտիկա է, ու նորմալ է, որ 2 երկրների ղեկավարները կարող են հանդիպել ու հեռախոսազրույցներ ունենալ։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ես առանձնապես ակնկալիքներ չունեմ այս գործընթացից, չեմ կարծում, որ այդ հեռախոսազրույցը կարևոր նշանակություն կունենա։ Պաշտոնական հաղորդագությունից դատելով՝ այն ձևական բնույթ է կրել»։

Նրա գնահատմամբ՝ երկու երկրների հատուկ ներկայցուցիչների միջև 4 հանդիպումից հետո այն, ինչ տեղի է ունենում, Թուրքիայի կողմից մարտավարության փոփոխություն է։ «Թուրքիան անցնում է բանակցային մարտավարության երկրորդ փուլին․ դա փոքր քայլերի փուլն է։ Այս փոքր քայլերով Թուրքիան պետք է տպավորություն ստեղծի, որ կա դինամիկա բանակցային գործընթացում։ Թուրքիան ժամանակ է շահում, որը կօգտագործի Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու համար։

Ինձ համար պարզ է, որ եթե Թուրքիան ուզենար հարաբերությունները կարգավորել, կարող էր միանգամից հայտարարել, որ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում, սահմանը բացում է և այլն, բայց դա չի անում, որովհետև որոշակի նպատակ ունի, այն է՝ այս բանակցային գործընթացը օգտագործել Ադրբեջանին օգնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում