Արտաքին 4 տարի առաջ - 11:57 12-07-2022

Բելառուսը ՌԴ-ին օդային տարածք է տրամադրում, սակայն նրա անմիջական մասնակցությունը պատերազմին քիչ հավանական է․ ISW

Ալեքսանդր Լուկաշենկոն, հնարավոր է, շարունակում է Ռուսաստանին թույլ տալ մուտք գործել Բելառուսի օդային տարածք՝ առանց պատերազմին բելառուսական զինված ուժերի ուղղակի ռազմական ներգրավման, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները։

Ուկրաինայի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը հուլիսի 7-ին հայտնել է, որ Բելառուսի կառավարությունը Գոմելի մարզում գտնվող Պրիբիտկի օդանավակայանը Ռուսաստանին է հանձնել։ Հուլիսի 11-ին Բելառուսի «Բելառուսական Գայուն» մոնիտորինգային խումբը հայտնել է, որ օդային տարածքի նախազգուշացման և կառավարման համակարգի ռուսական ինքնաթիռը ապրիլի 4-ից ի վեր առաջին անգամ մտել է Բելառուսի օդային տարածք։

Ինչպես նշում է ISW-ն, այս տվյալները կարող են վկայել այն մասին, որ Լուկաշենկոն փորձում է աջակցել Պուտինի գործողություններին Ուկրաինայում՝ առանց անմիջական ռազմական միջամտության՝ փորձելով արձագանքել այն ճնշմանը, որը, հավանաբար, գործադրում է ՌԴ նախագահը։

Ինչպես ավելի վաղ նշել են ISW փորձագետները, պատերազմին Բելառուսի անմիջական մասնակցության հավանականությունը մնում է ցածր՝ այն ազդեցության պատճառով, որ դա կարող է ունենալ Լուկաշենկոյի ռեժիմի կայունության վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող