Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 54 րոպե առաջ - 22:21 13-10-2026

Ուզում են քանդել բնակարանը, սակայն համարժեք փոխհատուցում չեն տրամադրում

Չեմ խոչընդոտում կառուցապատմանը, պարզապես պահանջում եմ արդարացի փոխհատուցում։ Այս մասին Oragir.News-ին ասել է Հանրապետության նրբանցք 8 հասցեի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը՝ դժգոհելով, որ իր գույքի օտարման հարցում մինչ օրս փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։

Նրա խոսքով՝ 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) իրենց հասցեն մնացել է միակը, որի սեփականության օտարման հարցը դեռևս վիճահարույց է։ Սաֆարյանը պնդում է, որ բազմիցս է բանակցել կառուցապատողի հետ և առաջարկել տարբերակներ, սակայն, իր գնահատմամբ, իրեն համարժեք փոխհատուցում չի առաջարկվել։ Նա նույնիսկ առաջարկել է գույքի մի մասը զիջել՝ հարցը լուծելու համար, սակայն համաձայնության չեն եկել։

Սեփականատերը նաև դժգոհում է դատական գործընթացից՝ այն որակելով կառուցապատողի օգտին ընթացող դատավարություն:

Բացի այդ, Ռաֆայել Սաֆարյանը բարձրաձայնում է իր տան տարածքով ծանր շինարարական ամրաններ տեղափոխելու վտանգի մասին։ Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքների ընթացքում ծանր բեռներ են տեղափոխվում իր տան վրայով, ինչի կապակցությամբ դիմել է վարչապետին և քաղաքապետին՝ պահանջելով ապահովել անվտանգությունը և հստակեցնել, թե ով է պատասխանատվություն կրելու հնարավոր միջադեպի դեպքում։ Նա ընդգծում է, որ չի խոչընդոտում կառուցապատմանը, այլ պահանջում է արդարացի փոխհատուցում և իր անվտանգության ապահովում։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված