Ավելին 4 տարի առաջ - 09:38 12-07-2022

Իրանում ձերբակալվել է հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահին

Թեհրանում ձերբակալվել է համաշխարհային բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, ռեժիսոր և տեղական ընդդիմության առաջնորդ Ջաֆար Փանահին։ Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է Իրանի դատախազությունում, ուր եկել էր ցուցմունք տալու մեկ այլ ռեժիսորի՝ ավելի վաղ ձերբակալված Մուհամադ Ռասուլոֆի գործով։

Ջաֆար Փանահին աշխարհի ամենահայտնի իրանցի կինոգործիչներից է։ 1995 թվականին նա ստացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակը՝ «Սպիտակ գունդ» ֆիլմի համար, երկու տարի անց՝ «Ոսկե ընձառյուծ» մրցանակը Լոկառնոյի կինոփառատոնում՝ «Հայելի» ֆիլմի համար, 2000 թվականին նա «Ոսկե առյուծ» մրցանակի է արժանացել Վենետիկում՝ «Շրջան» ֆիլմի համար, իսկ 2015 թվականին Բեռլինում արժանացել է «Ոսկե արջին»՝ «Տաքսի» ֆիլմի համար։

2010 թվականին Փանահին ձերբակալվել է հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։ Մի քանի տարի նա տնային կալանքի տակ է եղել, բայց շարունակել է ֆիլմեր նկարել։

• Իրանցի ռեժիսոր Մուհամմադ Ռասուլոֆը և մեկ այլ կինոռեժիսոր՝ Մոսթաֆա Ալ-Ահմադը ձերբակալվել են հուլիսի 9-ին այն բանից հետո, երբ սոցցանցերում Իրանի իշխանություններին կոչ են արել դադարեցնել ընդդիմության նկատմամբ ճնշումները: Կոչին աջակցել են ավելի քան 70 կինոգործիչներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»