Ավելին 4 տարի առաջ - 16:52 03-07-2022

Մահացել է ռեժիսոր Պիտեր Բրուկը

Փարիզում հուլիսի 2-ին 97 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի բրիտանացի ռեժիսոր Պիտեր Բրուկը, հայտնում է Le Monde-ը։

«Նրա հետ ավարտվել է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենակարևոր թատերական արկածներից մեկը, որը թատրոնը դարձրեց հեքիաթային գործիք՝ լեգենդար ներկայացումների միջոցով մարդուն իր բոլոր չափումներով հետազոտելու համար»,- գրում է Le Monde-ը:

Պիտեր Բրուկը համարվում է անցյալ դարի բեմական արվեստում ավանգարդի առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Պիտեր Բրուկի առաջին աղմկահարույց թատերական գործերից էր «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը 1947 թվականին Շեքսպիրի թագավորական թատրոնում։ Դրանում ռեժիսորը մարմնավորել է «դատարկ տարածություն» հայեցակարգը՝ պրեմիերայից կես ժամ առաջ բեմից հավաքելով դեկորացիայի մեծ մասը։

Պիտեր Բրուկի ամենահայտնի ֆիլմերից են՝ «Ճանճերի տիրակալը» և «7 օր: 7 գիշեր», որն առաջադրվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի», ինչպես նաև «Մահաբհարաթա», «Համլետի ողբերգությունը», «Հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան