Ներքին 4 տարի առաջ - 13:50 11-07-2022

Ավետիք Չալաբյանի գործով քննիչը հրաժարվում է պատասխանել հարցին, թե ինչու է խախտել պատշաճ ծանուցման կարգն ու ժամկետները

Քիչ առաջ Ավետիք Չալաբյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել, որում ահազանգում էր, որ Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրեական դատավարության օրենքով սահմանված ընթացակարգը՝ նրան ապօրինաբար անազատության մեջ պահելու համար։

Փաստաբանները մասնավորապես ահազանգում էին, որ երեկ քննիչը, կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ ծանուցման կարգն ու ժամկետները, ուղարկել է ծանուցում առ այն, որ այսօր՝ ժամը 12։00-ին, «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնելու է վարույթային գործողություն՝ գործի նյութերի ծանոթացում, մինչդեռ քննիչը չի պահպանել օրենքով նախատեսված՝ ծանուցման առնվազն երկօրյա ժամկետը։ Ավելին, ծանուցումներն ուղարկվել են սխալ էլեկտրոնային հասցեներին։

Oragir.news-ը կապ հաստատեց գործով քննիչ Արմեն Խաչատրյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար, թե ինչու է ծանուցում ուղարկվել ժամկետների խախտմամբ, ինչու չի ուղարկվել գործերում նշված էլեկտրոնային հասցեներին, և արդյոք դրանում միտում կա։

Սակայն Խաչատրյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ «Ես հիմա չեմ կարող խոսել»,- ասաց Խաչատրյանը։ Հարցին, թե այդ դեպքում երբ կարող է պատասխանել, ասաց՝ չի կարող ասել։

Փաստաբանական թիմը քննիչի գործողություններում միտում էր տեսնում՝ նշելով, որ եթե քննիչը պահպաներ օրենքով նախատեսված՝ ծանուցման առնվազն երկօրյա ժամկետը, ապա վարույթն իրականացնող մարմինը, միևնույնն է, չէր հասցնելու գործն ուղարկել դատարան, քանի որ չէր կարողանալու ապահովել կալանքի ժամկետի ավարտից ամենաուշը 15 օր առաջ գործը դատարան ուղարկելու պայմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում