Ուղիղ խոսք Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 21:20 10-07-2022

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նոր հիմք է հորինել Չալաբյանի կալանքի երկարացման համար. Վարազդատ Հարությունյան

«Չկա որևէ փաստական հանգամանք, որը կարող է վկայել նրա մասին, որ Ավետիք Չալաբյանը կարող է փախուստի դիմել», -Oragir.news-ի հետ զրույցում ասաց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Անդրադառնալով դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ ասաց, որ կալանքի ժամկետը անօրինական բավարարեց և երկարացրեց Չալաբյանի կալանքը 15 օրով, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը ժամանակ ունենա գործն ուղարկի դատարան.

«Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով»

Հարությունյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ն շատ հստակ դիրքորշում է հայտնել գործերից մեկով՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա և հանգել է այն եզրակացության, որ կալանքի հարցով քննարկման ժամանակ դատարանը պետք է պարտադիր գնահատական տա միջնորդության հիմքում ընկած մեղադրանքի օրինականության հարցը, իսկ եթե մեղադրանքն օրինական չէ՝ ձևակերպումները կամ բովանդակությունը օրինական չէ՝ ապա խոսք անգամ չի կարող գնալ կալանքի մասին։

«Քննիչը հարցաքննել է երկու ուսանողի և Ագրարային համալսարանի ռեկտորին, բոլորն ասել են, որ ոչնչից տեղյակ չեն։ Իսկ ինչ վերաբերում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ապա նա չի աշխատում որպես դատավոր, նա մինչև հիմա աշխատում է քննիչ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան